Phone:
Loading
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՎՃՌԵՑ
ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Վճռի հիմքում դնելով ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ի թիվ ՎՊ-24-135-ԱՎ ավտոտեխնիկական և թիվ ՎՊ-24-134-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունների արդյունքները` դատարանում հաստատվեց ինչպես վթարում քաղաքացու անմեղությունը, այնպես էլ՝ վերջինիս ավտոմոբիլին պատճառված նյութական վնասի իրական չափը և Ապահովագրական Ընկերությունից հօգուտ քաղաքացու՝ վնասի հատուցման պահանջի մասին հայցը (595․000 ՀՀ դրամ, գումարած կատարված դատական ծախսերը՝ 257․850 ՀՀ դրամ), բավարարվեց։