Phone:
Loading
NISSAN TEANA 2.3 մակնիշի ավտոմոբիլն ընկել էր փոսը, որտեղ ճանապարհային նշաններ տեղադրված չէին եղել, և ավտոմոբիլին պատճառվել էր զգալի նյութական վնաս։ Վնասի փոխհատուցման համար Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ քաղաքացուց պահանջել էր որակավորված փորձագետների կողմից տրված հետքաբանական, ավտոտեխնիկական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, և քաղաքացին դիմել էր ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ։
Քաղաքացու հետ կնքելով անհրաժեշտ փորձաքննությունների պայմանագրերը՝ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ի որակավորված և բազմափորձ փորձագետների կողմից իրականացվեց NISSAN TEANA 2.3 մակնիշի ավտոմոբիլի զննությունը, որից հետո քաղաքացուն տրամադրվեց հետքաբանական, ավտոտեխնիկական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացությունները, որոնց հիման վրա, ինչպես նաև՝ մեր փորձառու փաստաբանի ներկայացրած հիմնավոր դատական հայցի հիման վրա, դատարանի կողմից կայացվեց դատական վճիռ և Երևանի քաղաքապետարանի կողմից (պատասխանող կողմ) քաղաքացին (հայցվոր կողմ) որպես փոխհատուցում ստացավ ինչպես իր NISSAN TEANA 2.3 մակնիշի ավտոմոբիլին պատճառված նյութական վնասը (1․964․000 ՀՀ դրամ), այնպես էլ՝ փորձաքննությունների (240․000 ՀՀ դրամ) և փաստաբանական ծառայության (300․000 ՀՀ դրամ) համար կատարված ծախսերը։