D R I V E R

Loading

Սարգիս Խաչատրյան Հիմնադիր տնօրեն

Ընկերության մասին

ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել և պետական գրանցում է ստացել 2022 թվականի օգոստոսի 11-ին։ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է միակ մասնավոր փորձագիտական կենտրոնը՝ հետևյալ առանձնահատկություններով․

  • Փորձագիտական կենտրոնը զբաղվում է բացառապես միայն ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) գործերով և բոլոր փուլերում՝ մատուցելով մասնագիտական խորհրդատվական, փորձագիտական և փաստաբանական ծառայություններ։
  • Փորձագիտական կենտրոնը պայմանագրային հիմունքներով իրականացնում է փորձաքննություններ արտադատական և դատական կարգով՝ դրանով իսկ պահպանելով իր անկախությունն Ապահովագրական Ընկերություններից (վերջիններիս ծառայություններ չի մատուցում)։
  • Փորձագիտական կենտրոնի փորձագետներն անկախ են, պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ունեն ինչպես դատական, այնպես էլ` ԱՊՊԱ ոլորտի փորձագետի որակավորման վկայականներ և բազմափորձ են։
  • Փորձագիտական կենտրոնի հմուտ և փորձառու փաստաբանները կներկայացնեն հիմնավոր դատական հայց և կպաշտպանեն Ձեր շահերը դատարանում (բոլոր ատյաններում)։