Phone:
Loading
Երթևեկության ժամանակ դիտահորի կափարիչը բացվելով՝ հարվածել էր քաղաքացու KIA FORTE 2.0L մակնիշի ավտոմոբիլին և պատճառել էր զգալի նյութական վնաս։ Վնասի փոխհատուցման համար ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ընկերությունը քաղաքացուց պահանջել էր որակավորված փորձագետների հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, և քաղաքացին դիմել էր ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ։
Քաղաքացու հետ կնքելով անհրաժեշտ փորձաքննությունների պայմանագրերը՝ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ի փորձագետների կողմից իրականացվեց KIA FORTE 2.0L մակնիշի ավտոմոբիլի զննությունը, որից հետո 22․07․2023թ․-ին քաղաքացուն տրամադրվեց ՎՊ-23-048-ՀՓ հետքաբանական և ՎՊ-23-049-ԱՊ ապրանքագիտական փորձագիտական եզրակացությունները, որոնք վերջինս ներկայացնելով ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ընկերությանը՝ ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ընկերության կողմից ստացավ ինչպես իր KIA FORTE 2.0L մակնիշի ավտոմոբիլին պատճառված նյութական վնասը (1․027․000 ՀՀ դրամ), այնպես էլ՝ հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների համար կատարված ծախսերը (160․000 ՀՀ դրամ)։