D R I V E R

Loading

Քամու հետևանքով ծառի ճյուղը կոտրվել և ընկել էր կայանված BMW 740 I մակնիշի (2020թ․ արտադրության) ավտոմոբիլի վրա՝ պատճառելով զգալի նյութական վնաս։ Վնասի փոխհատուցման համար Երևանի քաղաքապետարանը քաղաքացուց պահանջել էր որակավորված փորձագետների հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, և քաղաքացին դիմել էր ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ։

Քաղաքացու հետ կնքելով անհրաժեշտ փորձաքննությունների պայմանագրերը՝ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ի փորձագետների կողմից իրականացվեց BMW 740 I մակնիշի ավտոմոբիլի զննությունը, որից հետո 30․07․2024թ․-ին քաղաքացուն տրամադրվեց ՎՊ-24-143-ՀՓ հետքաբանական և ՎՊ-24-144-ԱՊ ապրանքագիտական փորձագիտական եզրակացությունները, որոնք վերջինս ներկայացնելով Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ստացավ ինչպես իր BMW 740 I մակնիշի ավտոմոբիլին պատճառված նյութական վնասը (1․519․000 ՀՀ դրամ), այնպես էլ՝ հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների համար կատարված ծախսերը (160․000 ՀՀ դրամ)։