Phone:
Loading
Համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության
պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի Հոդված 3-ի․
1) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր
ապահովագրություն։
Սովորաբար, ավտովթարի դեպքում կարող են առաջանալ`
1. մեղավոր վարորդի մեքենային, գույքին և կյանքին պատճառված վնասների հետ կապված ծախսեր;
2. երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային
և անձնական վնասների հետ կապված ծախսեր։
Եթե առաջին տիպի ծախսը մեղավոր վարորդը (մեքենայի սեփականատերը) իր հայեցողությամբ կարող է և
չկատարել կամ ի վիճակի չէ կատարել, ապա երկրորդ խումբ ծախսերի հատուցումը տուժած անձանց
պարտադիր է օրենքով, և հնարավոր չէ դրանցից խուսափել։
Ավելին, երկրորդ խումբ ծախսերն անկանխատեսելի են և կարող են բավականին մեծ չափերի հասնելով
զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին։ Եթե մեղավոր վարորդն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում
փոխհատուցել այդ ծախսը, ապա այն մնում է տուժողի վրա, որը ստիպված է լինում երկարատև
քաշքշուկների մեջ ընկնել վնաս հասցնողի հետ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ
դեպքերում տուժող կողմը ևս հնարավորություն չի ունենում իր հաշվին վերականգնել իր կրած վնասները և
վճարել օրինակ` իր առողջության վերականգնման համար` հետագայում վնաս հասցնողից ստանալու
ակնկալիքով, ապա այս դեպքում առաջանում են սոցիալական խնդիրներ և լարվածություն։
ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի
ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները։
ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կյանքին, մեքենային և այլ գույքին պատճառված
վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների գույքային վնասները։
Եթե Դուք որպես վարորդ (մեքենայի սեփականատեր) ցանկանում եք ապահովագրել նաև Ձեր մեքենային,
այլ գույքին, կյանքին պատճառված վնասները (1-ին խումբ ծախսեր), ապա կամավոր կերպով կարող եք
կնքել նման ապահովագրության պայմանագրեր։
ԱՊՊԱ ունենալու դեպքում`
- Մեղավոր սեփականատերը (վարորդը) իր ապահովագրական ընկերության միջոցով
հնարավորություն կունենա փոխհատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ
անձանց (հետիոտն, ուղևորներ, այլ վարորդներ) պատճառած վնասները;
- Տուժողը կստանա անձնական վնասների (առողջության վերականգնման ծախսերի, չստացված
աշխատավարձի, մահվան ծախսերի) և գույքային վնասների (մեքենա և այլ գույք) հատուցում։